Հրաձգություն ԱՄՆ Օհայո նահանգում․ կա 2 զոհ և 1 վիրավոր
ԱՄՆ Օհայո նահանգի Լանքասթեր քաղաքում տղամարդու կրակոցներ արձակելուց հետո երկու մարդ է զոհվել, ևս մեկը հոսպիտալացվել է։
Այս մասին հայտնում է NBC-ն։
«Լանքաստերում հրաձգության հետևանքով երկու մարդ մահացել է, մեկը հոսպիտալացվել է, մեկ մարդ ձերբակալվել է»,- հայտնում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ կրակոցների հեղինակին ոստիկանը բերման է ենթարկել բնակելի շենքի մոտ։ Ոստիկանությունը հայտնում է, որ հարձակվողի և տուժածների միջև կա ինչ-որ կապ, որը հստակ կպարզի քննությունը։