Գիշերը Թբիլիսիում դարձյալ ցույցեր են տեղի ունեցել
Թբիլիսիի կենտրոնում հերթական բողոքի ակցիան է ընթացել՝ երկրում խորհրդարանի նոր ընտրությունների պահանջով։
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Միաժամանակ ցուցարարները պահանջել են ազատ արձակել ցույցերի ընթացքում բերման ենթարկվածներին։
Նշվում է, որ երեկոյան Թբիլիսիի տարբեր հատվածներում ցույցեր են տեղի ունեցել, որից հետո ցուցարարները հավաքվել են Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ, որը փակ է եղել երթևեկության համար։
Տեղում մեծ թվով ոստիկաններ են եղել։ Ակցիային մասնակցել է նաև Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։