«Փողը չեն մուծում, մի´ քշեք»․ Այս ձայնագրությունը ապացուցում է Ավինյանական նվաստ պահվածքը քաղաքացիների հանդեպ
«Այս ձայնագրությունը ապացուցում է Ավինյանական նվաստ պահվածքը քաղաքացիների հանդեպ։ Ձայնագրության մեջ ոմն սանձարձակ իրեն թույլ է տվել լկտի արտահայտություն երեխաների հանդեպ «թուլա անվանելով» բոյկոտող երիտասարդներին։ Պետք է պատասխան տան նման հրահանգ տվողները։
Սա ապացուցում է իրական բոյկոտի արդյունքը, որով իշխանությունը ապատիայի մեջ է հայտնվել։
Բոյկոտը մեծացրեք և շարունակեք»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը և կից հրապարակել ձայնագրություն։