ՌԴ զորքերի դուրսբերումը Սիրիայից կօգնի երկրում իրավիճակի ապասրացմանը. ԵՄ
Ռուսական ավիատիեզերական ուժերի հիմնական մասի դուրսբերումը Սիրիայից կօգնի երկրում իրավիճակի ապասրացմանը։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Կատրին Ռեյը։
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտի 15-ից սկսում է Ռուսական ավիատիեզերական ուժերի հիմնական մասի դուրսբերումը Սիրիայից։
Նրա խոսքով՝ զինվորականների առաջ դրված հիմնական հանձնարարականներն «ընդհանուր առմամբ կատարվել են»։
ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը, սակայն, այսօր հավաստիացրել է, որ ահաբեկիչներին հարվածներ հասցնելը շարունակվելու է։