Վթարվել էր «Գոլովինո» ջրի մաքրման կայանից Դիլիջան քաղաքը սնող 325 մմ-ոց պողպատե խողովակաշարը (տեսանյութ)
Հողի սահքի հետևանքով վթարվել էր «Գոլովինո» ջրի մաքրման կայանից Դիլիջան քաղաքը սնող 325 մմ-ոց պողպատե խողովակաշարը․ քաղաքի մի մասը ջրազրկվել էր։
Տեղում «Դիլիջան» շահագործման տեղամասը պարզեց, որ ջրագծի 40 գծամետր հատվածն այլևս պիտանի չէ շահագործման համար։ Քաղաքապետարանի և Վեոլիա Ջուր ընկերության կատարած եռօրյա աշխատանքի արդյունքում փոխվեց խողովակաշարի վնասված հատվածն ու վերականգնվեց քաղաքի ջրամատակարարումը։
Այս օրերին Դիլիջանում ջերմաստիճանը նվազել էր մինչև -20 աստիճան, ինչի հետևանքով ջրագծի տարբեր հատվածներ սառել էին։ Մեր մասնագետներն այս խնդիրը ևս լուծել են, և այժմ Դիլիջանը ջրի խնդիր չունի։