Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA-500 շարքի մրցաշարում

Աշխարհի 45-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում 4:6, 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի 31-րդ ռակետ, լեհ Մագդալենա Ֆրենխին։
Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզես Մանեյրոն։
Merida Open-ի մրցանակային հիմնադրամը 1 064 միլիոն դոլար է։