Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ադրբեջшնցիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները (լուսանկարներ)

Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները: Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

Որպես օրինակ առանձնացրել են  Հադրութի շրջանի Թաղուտ գյուղը, որի 2019 թվականի աբանյակային լուսանկարներում երևացող բնակարանների շուրջ 25 %-ը քանդվել է։ Թաղուտ գյուղի տների վնասումը բռնազավթված Արցախի գյուղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի հետևանք է: Այդ թալանը իրագործվում է առաջին հերթին տարածքում ծառայություն անցնող զինվորականների, քիչ քանակությամբ վերաբնակեցվածների, ինչպես նաև այս տարածքներ մուտք ունեցող շինարարական խմբերի կողմից: Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գույքի միտումնավոր վնասման հարյուրավոր տեսանյութերը: Այս երևույթը կարելի է տեսնել Արցախի բնակավայրերի մեծ մասում (Թաղուտ, Տող, Մարիամաձոր և այլն)։

«Կարևոր է նաև նշել, որ նման օրինակները, ակնհայտորեն տարբերվում են ադրբեջանական իշխանությունների կողմից կառավարվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը միտված մի շարք ավերածությունները, որոնք արդեն իրականացվում են խոշոր տեխնիկաների կիրառմամբ և ունեն հստակ թիրախային բնույթ։ Այս շարքում կարող ենք նշել և՛ բնակավայրեր (օրինակ՝ Քարինտակ գյուղը, Ստեփանակերտի պատմական թաղամասը, ․․․), և՛ եկեղեցիներ (օրինակ՝ Շուշիի, Բերձորի, Տանձատափի, ․․․), և՛ գերեզմանոցներ (օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց հին գերեզմանոցը, ․․․), և՛ այլ հուշարձաններ (օրինակ՝ Հադրութի Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Մեծ և փոքր Սյունիքներ հուշահամալիրը, ․․․), որոնց վերաբերյալ ահազանգեր է հայտնել Monument Watch նախաձեռնությունը։

Մեր արձագանքը

Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի քաղաքացիական բնակավայրերի, տների ու կրթամշակութային ենթակառուցվածքների թալանն ու ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերը և թե սովորութային կանոնանները։ Ի մասնավորի,  Ժնևի 1949 թվականի Չորրորդ կոնվենցիայի 33-րդ հոդվածն արգելում է թալանը անկախ հանգամանքներից։ Իսկ Հաագայի 1907 թվականի «Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին» (IV) կոնվենցիայի և դրա հավելվածի՝ 47-րդ հոդվածը հստակ սահմանում է. Թալանը պաշտոնապես արգելվում է :

Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածի երկրորդ կետը նույնպես հստակ սահմանում է, որ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են արգելել, կանխել և անհրաժեշտության դեպքում դադարեցնել մշակութային արժեքների թալանը, գողությունը և  յուրացումը ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած դրսևորում»։ Նրանք պարտավորվում են ձեռնպահ մնալ այլ բարձր պայմանավորվող կողմի տարածքում գտնվող շարժական մշակութային արժեքների բռնագրավումից»,- նշված է monumentwatch.org կայքում։