ԱԺ ՔՊ խմբակցությունը Կարեն Առուստամյանին առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնումԱռևտրաշրջանառությունը ուռում ա. Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)
Նարեկ Կարապետյանը «ցրել» է մի հայտնի ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը․ նրան ասել են՝ Նարեկի հետ հանդիպում կազմակերպելը «դժվար» գործ է
Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ ԶաքարյանՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել ծառին․ կան վիրավnրներԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվելԷս կառավարությունը սիրում է ուրիշի սեփականությունը խլել, այդ երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ)Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ. ՊետրոսյանCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՀՀԿ-ից ԲՀԿ, ՔԺԿ-ից մինչև ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահիԱյսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին․ քաղաքագետԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»
Արխիվ

ԸՕ նախնական եզրակացությունը Վենետիկի հանձնաժողովը կներկայացնի մինչև հունիս

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի նիստին, որում քննարկվել են Հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստի օրակարգին ու աշխատանքների կազմակերպմանն առնչվող հիմնահարցեր:

ՍԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վենետիկի հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստի շրջանակներում քսանից ավելի օրակարգային հարցերից առանցքային քննարկման առարկա էին Լեհաստանի Սահմանադրական տրիբունալին առնչվող ու Ռուսաստանի Դաշնության «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցերը: Առանձնահատուկ նշանակություն տրվեց իրավունքի գերակայության հիմնական չափորոշիչների ցանկի վերաբերյալ զեկույցի հաստատման հարցին:

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ համապատասխան եզրակացության նախապատրաստման խնդրին:

Հանձնաժողովի անդամ պրն Եվգենի Տանչևը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը հայցել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի սկզբին, սույն հարցով զեկուցողների անունից հայցել է Հանձնաժողովի թույլատվությունը` նախնական եզրակացությունը ներկայացնել մինչև հունիսյան լիագումար նիստը, ինչն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

Հանձնաժողովի 106-րդ լիագումար նիստի օրակարգային հարցերի շրջանակներում ընդգրկված էր նաև «Սահմանադրական մշտադիտարկման վերաբերյալ» հարցը: Այդ հարցով հաղորդմամբ հանդես է եկել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գ. Հարությունյանը:

Անդրադառնալով սահմանադրական մշտադիտարկման համակարգի կարևորությանը, ներկայացնելով վերջերս լույս տեսած «Սահմանադրական մշտադիտարկում» մենագրության մեջ ամփոփված իր հետազոտության արդյունքները, անդրադառնալով սահմանադրական մշտադիտարկման չափորոշիչներին, մասնավորապես` ներկայացնելով կոռուպցիայի աճի հարցում ամբողջ աշխարհում տիրող ներկա մտահոգիչ իրավիճակը, կարևորելով իրավունքի գերակայության ապահովման հարցում սահմանադրական մշտադիտարկման առանցքային նշանակությունը` պրն Գ. Հարությունյանը հանդես է եկել սահմանադրական մշտադիտարկմանը նվիրված համաեվրոպական խորհրդաժողով հրավիրելու նախաձեռնությամբ:

Պրն Գ. Հարությունյանը նշել է նաև, որ նման միջոցառում կազմակերպելու առնչությամբ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պրն Թ. Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պրն Գ. Ռայմոնդիի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ պրն Ջ. Բուքիքիոյի հետ, ովքեր կարևորում են նման խորհրդաժողովի հրավիրումը:

Վենետիկի հանձնաժողովի անդամ պրն Ք. Գրաբենվարտերն, իր ելույթում անդրադառնալով պրն Գ. Հարությունյանի առաջարկությանը, ընդգծելով նման նախաձեռնության կարևորությունը` արտահայտվել է հօգուտ սահմանադրական մշտադիտարկմանը նվիրված համաեվրոպական խորհրդաժողովի անցկացմանը և կարևորել Վենետիկի հանձնաժողովի շրջանակներում տվյալ հարցին առավել հետևողական մոտեցման ցուցաբերումը:

Վենետիկի հանձնաժողովը, կարևորելով հիմնախնդիրը, առաջարկել է պրն Գ. Հարությունյանին` հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված «Իրավունքի գերակայության չափորոշչային ցանկը», նախապատրաստել տվյալ միջոցառման կազմակերպման հայեցակարգային մոտեցումները, առաջարկել դրա անցկացման ձևաչափը, վայրը և ժամկետները և դրանք ներկայացնել հանձնաժողովի հունիսյան լիագումար նիստին: