Ռուսական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում
Ռուսական Superjet մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Baza-ի՝ Եկատերինբուրգից Մոսկվա թռչող Superjet ինքնաթիռի անձնակազմը հայտնել է ռադարային համակարգի խափանումների մասին։ Միաժամանակ ինքնաթիռն անհետացել է ավիադիսպետչերների ռադարներից։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող մոտ 100 հոգուց ոչ մեկը չի տուժել։