Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. ՄակրոնԿամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերքՎերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել նավթ է անցել. ԱՄՆ էներգետիկայի նախարարԳերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասինԱկնալիճում բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնումԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազԻրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում. Մանե ԹանդիլյանՄեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդըՀունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշիՔննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորություններըՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշըԱՄՆ-ն Իսրայելից չի պահանջում զորքերի դուրսբերում Հարավային Լիբանանից. ԿացԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպըԿարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումԳերմանիայի իշխանությունները մտադիր են սահմանափակել սոցցանցերի օգտագործումը մինչև 13 տարեկան երեխաների համարԻրանի հետ պատերազմը կարող է դառնալ Թրամփի քաղաքական դարաշրջանի «վերջը». Թաքեր ԿառլսոնՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքինՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցՈւժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.ՀասրաթյանԸնտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներըԻսրայելը պետք է սկսի իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից.ՄակրոնԱլ-Հիլալը պատրաստվում է 170 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի աստղի համարՔանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու ենՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղումՓարիզը քննարկում է հայ գերիների և Արցախի մշակութային ժառանգության հարցերը. Բաքվի նյարդային արձագանքըՄեդվեդևը ՀՀ-ին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջՀունիսի 25-ին 1 ժամով հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինենՔաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Փաստաբանը՝ Իշխան Սաղաթելյանի գործի մասին
Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով
ԱԱՏՄ ղեկավարի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավորՊարզ մի երևույթ կա՝ ինչքան ազգային նկարագրով, պայքարող մարդիկ կան, հետապնդվում են. ՄրոՎահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են էներգետիկ համակարգի առջև ծառացած մարտահրավերներինՀարավային Կովկասում իրավիճակը կարող է սրվել. ՀԱՊԿՆատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո«Միլլկաթ»-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԱրմեն Գրիգորյանի՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին մասնակցությունն ընդգծում է ՀՀ-ի շարունակվող հեռացումը ՌԴ-ից և մերձեցումը ԵՄ-ին. BloombergՀայաստան-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները. CivilnetՖրանսիայում գրանցվել է էբոլայի վարակի առաջին դեպքըԻրավիճակը նման է ստալինյան ժամանակաշրջանին. Մենուա Սողոմոնյանը՝ Չալաբյանի գործի մասինՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԿարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը. տեղի է ունեցել Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետների հեռախոսազրույցըՓաստագրվել է Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս վիճակըՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը
Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական
Հասարակություն

ՆԳՆ պարզաբանումը՝ Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների շուրջ ընտրողների քանակի վերաբերյալ մեդիա դաշտում ծավալվող քննարկումների կապակցությամբ հայտնում ենք, որ ընտրացուցակները կազմվում են մի քանի չափանիշներով, մասնավորապես․

- Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

- իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`
1) մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 
2) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված, 
3) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):

Ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Հետևաբար, ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները տարբեր չափորոշիչներով են հաշվվում և համեմատելի չեն։ 

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների ընտրելու իրավունք ունեն 112160 անձ, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած 921 անձ, ինչպես նաև 2206 օտարերկրա պետության քաղաքացի, ովքեր մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում Գյումրի համայնքում։ 

Ըստ նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ ընտրողների նախնական ցուցակը, ըստ ընտրական տեղամասերի, ներբեռնելու հնարավորությամբ ՆԳՆ կայքում կտեղադրվի քվեարկությունից 20 օր առաջ՝ մարտի 10-ին, իսկ վերջնական ցուցակը կհրապարակվի քվեարկության օրվանից 7 օր առաջ՝ մարտի 23-ին։

Միևնույն ժամանակ, վերջին օրերին մեդիա տիրույթում շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող անհիմն տեղեկություններ առ այն, որ ընտրությունների նախաշեմին «հատուկ մարդկանց խմբեր են բերվում ու ժամանակավորապես հաշվառվում Գյումրիում՝ ստանալով ընտրելու իրավունք»։ 

Գյումրի համայնքում նոր հաշվառումները չեն կարող ազդել ընտրական իրավունքի վրա այն պարզ պատճառով, որ, ինչպես վերևում նկարագրված է, ՏԻՄ ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացին ընտրելու իրավունք ձեռք է բերում Բնակչության պետական ռեգիստրում Գյումրի համայնքում 6 ամսվա հաշվառում, իսկ օտարերկրացին՝ մեկ տարվա հաշվառում ունենալու պարագայում միայն։ 

Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց։