Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը
Ադրբեջանը Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը, իսկ ապագայում հնարավոր է այդ ինքնաթիռների համատեղ արտադրությունը։
Այս մասին Nadeem Malik Live-ին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթտա Տարարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեծ հետաքրքրություն է հայտնել Պակիստանի հետ պաշտպանական կապերի ամրապնդման հարցում եւ խոստացել է 2 միլիարդ դոլարի ներդրում կատարել այդ երկրում։
Տարարը նաև հաստատել է, որ ներդրումային քննարկումները վերջնական փուլում են, և որ համապատասխան համաձայնագրեր նախատեսվում է ստորագրել նախագահ Ալիևի՝ ապրիլին Իսլամաբադ կատարվելիք այցի ընթացքում։