Սերգեյ Լավրովն Իրանում է, որտեղ Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ կքննարկի տարածաշրջանային հարցեր
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Իրան։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Սպասվում է, որ այցի ընթացքում նա բանակցություններ կվարի Իրանի ղեկավարների հետ երկկողմ համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և միջազգային օրակարգի շուրջ։
Հավելենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նախքան Իրան ժամանելը պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում: