Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ինչո՞ւ ենք այս վիճակում, ինչպե՞ս է Նիկոլն այսքանից հետո մնացել իշխանության, ո՞ւր ենք գնում

«Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան

Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է հասարակության սոցիոլոգիական ընթացքը։ Եթե գերիշխի «հայ գնչու» դառնալու տրամադրությունը, ապա մենք առաջիկա տարիներին անշուշտ կդառնանք այդպիսին։ Եթե հաղթի պետություն պահելու հանրային տրամադրությունը, ապա կպահենք։

Բայց դա ինքնահոս պրոցես չէ, և պետք է ազդել ճիշտ տրամադրությունների ձևավորման վրա, որպեսզի հետո «չզարմանանք» հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքից: Բոլորը խոսում են ժողովրդի անունից, բացառությամբ ժողովրդի։

Վերջը պետք է հասկանալ՝ ի՞նչ է ուզում այս ժողովուրդը, և ի՞նչ են առաջարկում ժողովրդին առաջնորդելու հայտ ներկայացրածները։

Մենք այս հարցերի պատասխաններն առանց վախենալու պետք է սկսենք փնտրել. ինչո՞ւ ենք այս վիճակում, ինչպե՞ս է Նիկոլն այսքանից հետո մնացել իշխանության, ո՞ւր ենք գնում:

Խնդիր, որ լուծել ենք

Ընդամենը մի քանի տարի առաջ մենք ունեինք պարզ խնդիր՝ ՀՀ բնակչության մեջ մեծացնել մտածող մարդկանց թիվը։ Այն, ինչ կատարվեց հայ հասարակության հետ, ազգային խելագարություն էր, բանական մարդուն ոչ բնորոշ։ Հավատալ բոլոր ստերին, պատվերով թշնամանալ իրար հետ, ատել սեփական հայրենիքի մի մասը, ատել սեփական հաղթանակը, ուրանալ սեփական անցյալը, կորցնել ինքնուրույն մտածելու տարրական կարողությունը։ Շատ ազգեր են այդպիսի փուլերի միջով անցել, բայց միայն սեփական ժամանակավոր փլուզումն ընդունելով է հնարավոր վերագտնել մարդկային դեմքը և գնալ քաղաքակիրթ վերականգնման պատմական ճանապարհով։ Տարբեր անհատների, խմբերի համառ ջանքերի շնորհիվ, նաև, ցավոք, մեծ կորուստների «շնորհիվ», այսօր հասարակությունը շատ ավելի հակված է վերլուծության ու առողջ քննադատության, քան մի քանի տարի առաջ:

Խնդիր, որ չենք լուծել

Պատկերացրեք մի աբսուրդ վիճակ, եթե Թրամփը Գազայի օրինակով մի օր հայտարարի, թե՝ հայերը լավ մարդիկ են, աշխատասեր, ու Կովկասում խաղաղություն ապահովելու համար ինքը 1 մլն հայի արտահերթ Գրին Քարտի տրամադրման հրամանագիր է ստորագրում։ Տեսականորեն՝ այսօրվա աշխարհում նման խելագար զարգացումները հնարավոր են: Կամ, ասենք, դա անի թուրքերի խնդրանքով, ինչ-որ բանի դիմաց: Ի՞նչ կլինի Հայաստանում։ Արդյոք մենք վստա՞հ ենք, որ մեր հասարակությունը կորոշի պահել իր պետությունը՝ մնալով իր հողի վրա։ Արդյոք չե՞նք պարզի, որ մեր հազարամյա ժառանգությունը և երազանքներն ի չիք չեն դառնա ընդամենը չորս տարով նախագահ դարձած մեկ ամերիկացու հրամանագրով։ Մեր հավաքական միտքը ունի՞ պատմական առանցք, գենետիկ արժեքներ, քաղաքակրթական որոշում՝ ապրել սեփական հողի վրա, սեփական պետության մեջ։ Կամ ո՞րը կլինի այն լիդերը կամ այն կառույցը, որը կկարողանա կանգնեցնել  նման խելագար ընթացքը: Ունե՞նք այն»:

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ