Իրանն ուժեղացրել է իր պաշտպանությունը միջուկային օբյեկտների մոտ
Իրանն զգուշանալով Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր հարձակումից, բարձր զգոնության է բերել իր պաշտպանական համակարգերը միջուկային և հրթիռային հիմնական օբյեկտների մոտ:
Այս մասին հաղորդում է բրիտանական Telegraph թերթը՝ հղում անելով կառավարության բարձրաստիճան աղբյուրներին:
Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով հետախուզությանը ծանոթ պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել է, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականին։
Ամերիկացի զինվորական պաշտոնյաները նշել են, որ Իրանի խիստ ամրացված միջուկային օբյեկտների վրա հարձակումը, հավանաբար, կպահանջի ԱՄՆ ռազմական աջակցություն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կնախընտրի Իրանի հետ ոչ միջուկային համաձայնության հասնել, քան ռմբակոծել այն: