Ադրբեջանը օկուպացված Իվանյանում կկառուցի այսպես կոչված ցեղասպանության հուշահամալիր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախի Իվանյան քաղաքում այսպես կոչված ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման մասին։
Այս մասին գրում են ադրբեջանական կայքերը:
Հստակ չի նշվում, թե երբ կկառուցվի այսպես կոչված ցեղասպանության հուշահամալիրը: Նշենք, որ օկուպացված Իվանյանում վերջին ամիսներին տեղափոխվել են բնակվելու մի շարք անտուն ադրբեջանցիներ: