Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

2026 < 2021. ռե-Նիկոլը պոստ-Նիկոլի փոխարեն

Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց գործողությունները առավել համոզիչ և ծրագրային ներկայացնելու համար։

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մի առանձին ուղերձ երկնեց այս առնչությամբ, բայց 2026-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ միայն իշխանությունները չեն զբաղվում «իմաստների մոդելավորմամբ» (моделирование смыслов)։ Այսպիսի անխուսափելի գործով են զբաղված նաև ընդդիմադիր շրջանակները։

Նիկոլի 14 կետանոց «մանիֆեստը» շատ է քննարկվել, ուստի թույլ տվեք այսօր անդրադառնալ ընդդիմության կոնտենտին։

Ի սկզբանե ասեմ, որ իմ կարծիքով, այստեղ առկա է հասկացությունների դիտավորյալ փոփոխում (подмена понятий), քանզի խնդիրը դուրս է 2026-ի ընտրություններին «մասնակցել-չմասնակցել» պարզունակ դիլեմայից։ Որոշները արդեն հայտարարել են մասնակցելու մասին, մյուսները դեռ վերջնական որոշում չունեն։ Ի վերջո, պարզ չէ նաև` արդյո՞ք խորհրդարանական ընտրությունները հերթական կլինեն։

Բուն խնդիրը, որը լարված քննարկումների և, ցավոք, շահարկումների առիթ է դարձել այլ է. ընտրություններին մասնակցելը Նիկոլին հեռացնելու վճռորոշ գործի՞ք է, թե՞ ոչ։

Այդ հարցի պատասխանը բանաձևելու համար բոլոր կողմերը դիմում են նախորդ ընտրությունների օրինակներին՝ 2018-ի և 2021-ի։ Նախ, փաստենք, որ մինչ այս պահը Նիկոլի օրոք մենք չենք ունեցել նորմալ պայմաններում ընտրություններ։ Թե 2018-ինը, թե 2021-ինը արտահերթ էին, ինչն ինքնին աննորմալության ցուցիչ է։

Ավելին, 2018-ինը հասարակական էյֆորիայի, իսկ 2021-ինը հասարակական շոկի ընտրություններ էին, որոնց ընթացքում հասարակությունը նորմալ մտորելու և սթափ որոշում կայացնելու ունակություն չուներ։

Այս իմաստով 2026-ինը, եթե լինի հերթական և առանց նախորդող նոր ֆորս-մաժորների, հավակնում է դառնալ Նիկոլի օրոք առաջին «նորմալ» ընտրությունը, որի արդյունքները այլ կերպ մեկնաբանել և հիմնավորել այլևս չի ստացվի։

2018-ի ընտրությունները Նիկոլից ազատվելու ընտրություններ չէին, քանզի «թավշյա էյֆորիայի» դոզան, որի տակ էին մնացել նաև այսօրվա որոշ ընդդիմադիրներ, երաշխավորում էր նրա հաղթանակը։

2021-ի ընտրություները պետք էին նախ դրսին. բոլորն էին ուզում Հայաստանում թողնել ներքաղաքական լարվածության գոլորշին` ռեգիոնում իրենց հաշվարկների համար առավել կանխատեսելի Հայաստան ունենալու նպատակով։

2026-ին անվերապահորեն գնալու մյուս վտանգն էլ կա։ Եթե 2018-ին և նույնիսկ 2021-ին Նիկոլը «պատմական Հայաստանն» էր խաղարկում, ապա գալիք ընտրություններից առաջ նա այլևս բացահայտել է իր հակահայկական գաղափարախոսությունը՝ այն բրենդավորելով «իրական Հայաստան» ցնդաբանությամբ

Եթե գեոպոլիտիկ իմաստով 2021-ը Արցախի լինել-չլինելու Ռուբիկոնն էին, ապա 2026-ինը՝ Ռուբիկոն է դառնալու Հայաստանի մնալ-չմնալու հարցով։ Իսկ հիմա դաժան, բայց անխուսափելի հարց. մենք ազնվորեն պատկերացնո՞ւմ ենք Նիկոլի կողմից կազմակերպվելիք ընտրություններում բարձր հավանականություն ունեցող հնարավոր պարտության և դրա կործանարար հետևանքների պատասխանատվությունը։

Շատ մեծ է վտանգը, որ այդքան երազած ՊՈՍՏ-ՆԻԿՈԼԻ փոխարեն մենք կառերեսվենք ՌԵ-ՆԻԿՈԼԻ հետ։ Այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Այո, Նիկոլի գլխից ԱՄՆ-ի ձեռքերը հանելուց և ԵՄ ձեռքերի անբավարար լինելուց հետո, ըստ որոշ գնահատականների, Նիկոլը կարող է վերադառնալ դեպի Մոսկվա (թեպետ իմ համեստ կարծիքով, նա մինչև վերջ փորձելու է խաղալ Էրդողանի տված քարտերով): Ու ըստ այդ նույն գնահատականների, Մոսկվան կարող է հետ ընդունել նրան՝ որոշ նստվածքով։

Հիմա մեկ այլ անհարմար հարց ինքներս մեզ. մենք O՞K ենք նման սցենարի հետ։ Պարզ է, չէ՞, որ այդ դեպքում Փաշինյանը 2026-ին վերընտրվելու շանսերը նաև արտաքին աջակցություն կստանան. Մոսկվայի համար վերալոյալացված իշխանություն + ռուսամետների համբավ ունեցող ընդդիմություն՝ երանելի բանաձև կարող է թվալ որոշ կրեմլյան աշտարակների համար։

Ի մի բերելով արձանագրեմ, որ եթե նախկինում մենք որպես հավաքական ընդդիմություն գործում էինք «բանը ընտրություններին չպիտի հասնի» հասկանալի գերակայությամբ, ապա այժմ բոլորով միասին արդեն քննարկում ենք ընտրությունների թեման։

Ազնիվ խոստովանենք, որ սա նահանջ է բոլորիս համար, որովհետև ի տարբերություն մաթեմատիկայի, այս տեմպերով քաղաքական իրականության մեջ 2026-ը ամենայն հավանականությամբ փոքր է լինելու 2021-ից, եթե նոր վառ դեմքեր չհայտնվեն։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ «Ձորաղբյուր» ՏԿՀ

24.02.2025թ.