Դրամը շարունակում է ամրապնդվել
ՀՀ Կենտրոնական բանկը սահմանել է տարադրամի պաշտոնական փոխարժեքները գալիք օրվա համար:
Ըստ պաշտոնական տվյալների`Հայաստանում արտարժույթի փոխարժեքները շարունակում են անկում գրանցել:
1 դոլարի փոխարժեքը նվազել է 1.70 դրամով` հասնելով 487.41 դրամի,
1 եվրոյի փոխարժեքը նվազել է 4.13 դրամով` հասնելով 539.81 դրամի,
1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով` հասնելով 6.89 դրամի: