ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, թե ինչ են քննարկվելու Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով հաջորդ հանդիպմանը
ԱՄՆ-ը մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլերում որոշել, թե ինչ է պահանջվում Մոսկվայից՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։
Այս մասին Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Հաջորդ քայլը կլինի որոշակի փուլում կրկին հանդիպել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ՝ հավաքելով ճիշտ մարդկանց և սկսել որոշել, թե ինչ կպահանջվի Ռուսաստանից հակամարտությունը դադարեցնելու համար»,- ընդգծել է նա։
Մինչ այս ՌԴ նախագահի ներդրումների և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է զարգացնել տնտեսական կապերը ԱՄՆ-ի հետ։