Կամուրջի փլուզում Հարավային Կորեայում. կան զոհեր և վիրավորներ
Հարավային Կորեայի Չեոնան քաղաքում արագընթաց մայրուղու շինարարության ժամանակ կամրջի փլուզման հետևանքով զոհվել է երեք աշխատող, ևս հինգը վիրավորվել են:
Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Սեուլ-Սեջոնգ արագընթաց մայրուղու մի հատվածում, երբ բանվորները վերամբարձ կռունկով տեղափոխել են մի քանի երկաթե կտորներից բաղկացած պողպատե կառույց, որոնք ամրացված են կամրջի վերին մասում հենարանների միջև:
Կամրջի տակ ութ բանվոր է եղել, որոնցից երեքը մահացել են, հինգը վիրավորվել։