Վատիկանում Հռոմի պապի թաղման խորհուրդ են պատրաստում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսին 72 ժամից էլ քիչ է մնացել ապրելու:
Այսպիսի հայտարարություն է արել Վատիկանում Ուկրաինայի հունական կաթոլիկ եկեղեցու հատուկ թղթակից Մայքլ Հեյնը՝ վկայակոչելով կլինիկայի իր աղբյուրներին, որտեղ բուժում է անցնում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Հաղորդվել է նաև, որ Պապը գիշերվա ընթացքում երեք անգամ կորցրել է գիտակցությունը, և Վատիկանը թաղման խորհուրդներ է պատրաստում։