ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների մասին համաձայնությունը Ռուսաստանին չի հետաքրքրում. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հազվագյուտ մետաղների արդյունաբերության զարգացմանը նվիրված հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի Միացյալ Նահանգներին առաջարկել այս ոլորտում միասին աշխատելու հնարավորություն։
Նրա խոսքով, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հնարավոր համաձայնությունը ռեսուրսների վերաբերյալ Ռուսաստանին չի վերաբերում և նա ուշադրություն չի դարձնում այդ հարցին: Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հազվագյուտ մետաղների պաշարներով համաշխարհային առաջատարներից է։
Նա հավելել է, որ Ռուսաստանն ունի ավելի շատ հազվագյուտ մետաղներ, քան Ուկրաինան։ Նախագահը նշել է, որ Մոսկվան պատրաստ է դրանք առաջարկել շահագրգիռ գործընկերներին։
Նրա կարծիքով, մինչ Կիևի և Վաշինգտոնի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիրը, արժե նախ գնահատել ռեսուրսները։