Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան (լուսանկարներ)
Փետրվարի 22-ին Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
Միջոցառումներին իրենց մասնակցությունն են բերել նաև Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության դիվանագետները։
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նաև լուսանկարներ է հրապարակել։






