Չի կարելի թույլ տալ, որ ՌԴ-ում կրկնվի ԵՄ-ի ապօրինի ներգաղթի վիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ լուրջ ուշադրության են արժանի միգրացիայի խնդիրները: Նա կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանում ապօրինի ներգաղթի այնպիսի իրավիճակի ստեղծում, ինչպիսին Եվրամիությունում է։
Այդ մասին գրում է gazeta.ru-ն:
«Դա համալիր մարտահրավեր է, և այն իրենց լիազորությունների շրջանակներում պետք է լուծեն պետական իշխանության բոլոր մարմինները։ Մենք ձեզ հետ ականատես ենք, թե ինչ է կատարվում ԵՄ-ի սահմաններին։ Չի կարելի թույլ տալ, որ նման բան մեզ մոտ տեղի ունենա, չնայած մենք հասկանում ենք, որ խնդիրը սուր է. մենք միլիոնավոր ներգաղթյալներ ունենք նախկին ԽՍՀՄ պետություններից»,- հայտարարել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է նորմալ պայմաններ ստեղծել մարդկանց համար։