Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Մեր հարևանից հնչող հայտարարությունները կասկածի տակ են դնում ՀՀ֊ի տարածքային ամբողջականությունը

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է  Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում.

«Հարգարժան նախագահող, տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք նախևառաջ իմ սրտանց շնորհավորանքները հղել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ն.Գ. պարոն Յուրգ Լաուբերին և Մարդու իրավունքների խորհրդի ողջ բյուրոյին ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ հաջողություն, և մենք պատրաստ ենք աջակցել ձեր կարևոր առաքելությանը։

Այսօր, երբ աշխարհը շարունակում է բախվել դաժան հակամարտությունների, բռնի տեղահանության և հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների հետևանքներին, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հիմնասյունն ամրապնդելու հրատապությունն առավել, քան երբևէ արդիական է:

Ոճրագործությունների և կոպիտ խախտումների մասշտաբն ու ծանրությունը, ինչպես նաև արդյունավետ կերպով կանխելու և պատասխանատվություն ապահովելու մեր հավաքական անկարողությունը վտանգի տակ են դնում այն հիմնարար արժեքների ամբողջությունը, որոնց հիման վրա ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպությունն ու նրա մարդու իրավունքների համակարգը, հիմնարար նորմերը, որոնց բոլորս և յուրաքանչյուրս համաձայնել ենք առանց վերապահումների։ Այս պայմաններում մարդու իրավունքների համակարգի դերը և տեսանելիությունը կտրուկ աճել են։ Ավելի ու ավելի շատ մարդիկ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր համագործակցում են Մարդու իրավունքների խորհրդի հետ, հղում են կատարում Հատուկ ընթացակարգերին և պայմանագրային մարմինների մեխանիզմներին։ Սա վկայում է, որ մարդու իրավունքների հենասյունը շարունակում է մնալ հույսի և արդարության ոգեշնչման աղբյուր միլիոնավոր մարդկանց, մեր քաղաքացիների համար։

Պարո՛ն նախագահ,

Հպարտությամբ կարող եմ նշել, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում Հայաստանը շարունակում է առաջընթաց գրանցել իր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զորացման, դատական ​​անկախության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ՝ ավելի հավասար և արդար հասարակություն կառուցելու համար: Մենք վերջերս հիմնել ենք Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմ և դիտարկում ենք այն որպես կարևոր ներպետական գործիք՝ քաղաքականության բոլոր ոլորտներում իրավունքահեն մոտեցում ապահովելու համար։ Այս տարվա ընթացքում Հայաստանը կներկայացնի իր 4-րդ Համընդհանուր պարբերական զեկույցը, որն ամփոփվել է պետական և ոչ պետական դերակատարների միջև բազմաթիվ խորհրդակցությունների հիման վրա։

Հայաստանը հաստատակամ է մնում մարդու իրավունքների՝ թե՛ ներպետական, թե՛ գլոբալ մակարդակներում պաշտպանության և խթանման իր հանձնառության մեջ։ Մենք ձգտում ենք հարթակներ տրամադրել տարբեր կարծիքների համար և լուծումներ գտնել մարդու իրավունքների ու հումանիտար ոլորտների առավել սուր խնդիրների համար։ Այս համատեքստում, անցած տարվա դեկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը։ Ֆորումը համախմբեց պաշտոնյաների, նշանավոր փորձագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի մանդատակիրների, քաղաքացիական հասարակության և գիտական շրջանակների ներկայացուցիչների, ովքեր անդրադարձան կանխարգելման օրակարգը ձևավորելու և առաջ մղելու գործում փոքր պետությունների դերին, քննարկեցին ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման և արագ արձագանքման մեխանիզմների զարգացումը՝ կենտրոնանալով գործառնական և քաղաքական համահունչության բարելավման անհրաժեշտության վրա։ Մասնակիցները նաև քննարկեցին տարբեր տարածաշրջանային և համաշխարհային կազմակերպությունների, ինչպես նաև համաշխարհային դատական ​​մարմինների գործառույթներն ու դերերը, ինչպես նաև ընդհանուր բազմակողմ ճարտարապետության բացերը:

Հայաստանը նաև հյուրընկալել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը՝ մշակութային ժառանգության պաշտպանության հարցը դնելով քննարկումների առանցքում։

Հաջորդ տարին առանցքային նշանակություն կունենա իմ երկրի և գլոբալ բնապահպանական նպատակները խթանելու մեր հանձնառությունների համար, քանի որ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը (COP17) տեղի կունենա Հայաստանում։ Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի ներառական համաժողովի կազմակերպմանը։ Հայաստանի նախագահությունը կձգտի կազմակերպել արդյունավետ համաժողով՝ լիարժեք և բովանդակալից մասնակցությամբ՝ ներառելով քաղաքացիական հասարակությանը, գիտական շրջանակներին, բնիկ ժողովուրդներին, տեղական համայնքներին, կանանց և երիտասարդական կազմակերպություններին և այլ համապատասխան շահագրգիռ կողմերին: Հայաստանն ակնկալում է համագործակցել ՄԱԿ-ի անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների հետ այս կարևորագույն միջազգային բնապահպանական համաժողովի արդյունավետ կազմակերպման գործում՝ գլոբալ բնապահպանական գործընթացները կայուն զարգացման ուղու վրա վերադարձնելու և բազմաշահառու մասնակցության առումով իրական ներառականություն ապահովելու համար։

Պարո՛ն նախագահ,

Մեկ տարի առաջ իմ ելույթում ես մանրամասն անդրադարձա այն մարտահրավերներին, որոնց բախվում էր Հայաստանը։ Ցավոք, այդ մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված՝ չնայած իմ երկրի գործադրած ահռելի ջանքերին։ Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, ի թիվս այլոց, վերահաստատել էր, որ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել էին անկախ հանրապետությունների միջազգային սահմաններ։ Ավելին, հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։

Մեկ տարի առաջ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը տեղեկացրեց այս Խորհրդին, որ հանձնակատարի գրասենյակը երկու առաքելություն է գործուղել Հայաստան՝ ավելի քան 115,000 էթնիկ հայերի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով։ Մենք համոզված ենք, որ այդ առաքելության արդյունքները կարևոր ներդրում կլինեն հաշտեցման ջանքերն առաջ մղելու գործում։

Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին, մի քանի կառուցողական առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմի և այլ  համատեքստում՝ նկատի ունենալով բոլոր հիմնական խնդիրները կարգավորող ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց։

Շնորհակալ եմ»։