Լավրովն Անկարայում հանդիպել է Էրդողանի հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցի շրջանակներում Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին»,- ասվում է ՌԴ դիվանագիտական առաքելության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նրանց հանդիպման և քննարկվող հարցերի հետ կապված այլ մանրամասներ դեռևս չկան: