Բաքվում գրանցվել են զանգվածային մահվան դեպքեր
Բաքվի Սաբունչու շրջանում 15 մարդ է մահացել էթիլային սպիրտից թունավորման հետևանքով։
Կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունքի վարիչ Ազեր Մագսուդովը հայտնել է, որ արդյունաբերական ալկոհոլը կարող է ազդել օրգանիզմի վրա 30-50 մլ օգտագործելուց հետո։
«Թունավոր ազդեցությունը ուժեղ է, քնկոտություն է առաջացնում: Հարազատները կարծում են, որ մարդը քնած է, բայց թույնը ցույց է տալիս իր ուժը, և մարդիկ կոմայի մեջ են ընկնում։ Դժվար է օգնել այս մարդկանց և դուրս բերել այս վիճակից»,- ասել է բժիշկը։
Մագսուդովը նաև հիշեցրել է, որ արդյունաբերական ալկոհոլով թունավորում Ադրբեջանում գրանցվել է մի քանի տարի առաջ։