Ուկրաինան Կուրսկում 24 ժամվա ընթացքում կորցրել է 255 զինծառայող
Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում կորցրել են ավելի քան 255 զինծառայողի։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ բացի կենդանի ուժից, ոչնչացվել են երեք տանկ, զրահափոխադրիչ, 26 զրահամեքենա, 24 ավտոմեքենա, S-300V զենիթահրթիռային համակարգի արձակման և ռադիոլոկացիոն կայանը, երկու հրանոթ, երեք ականանետ, էլեկտրոնային պատերազմի երկու կայան և ինժեներական տեխնիկա։
Ընդհանուր առմամբ, ըստ ՊՆ-ի, Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 62 հազար զինծառայող, 379 տանկ, 288 հետևակի մարտական մեքենա և այլ տեխնիկա։