Երկու պայթուցիկ սարք է նետվել Մարսելում ՌԴ հյուպատոսության տարածք
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում երկու պայթուցիկ սարք է նետվել, որոնցից մեկը գործի է դրվել և պայթել:
Այս մասին հաղորդում է ֆրանսիական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին:
Ինչպես նշված է, միայն մեկ պայթուցիկ սարք է աշխատել։
Գլխավոր հյուպատոսության աշխատակիցները չեն տուժել, իսկ միջադեպը նյութական վնաս չի հասցրել դիվանագիտական ներկայացուցչությանը, հաղորդում է Փարիզում ՌԴ դեսպանատունը։