Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սի Ցզինպինի հետ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Փետրվարի 24-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է հոդվածում։
Հաղորդվում է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Նշվում է, որ Սի Ցզինպինը Պուտինին ասել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը լավ ընկերներ են, որոնք աջակցում են միմյանց և հասնում ընդհանուր զարգացման։ Նրա խոսքով, երկու երկրների հարաբերություններն ունեն ներքին հզոր շարժիչ ուժ և եզակի ռազմավարական արժեք։
Միաժամանակ Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի և Պեկինի փոխգործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չէ արտաքին ազդեցության։
Սի Ցզինպինը նաև հավելել է, որ Չինաստանը ողջունում է Ռուսաստանի և այլ շահագրգիռ կողմերի ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։ Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: