Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոշտան ժամանել են Կիև
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչ Անտոնիո Կոշտան ծրագրված այցով ժամանել են Կիև։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այցի շրջանակներում կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող կի շարք հարցեր, ինչպես նաև ռուս-ամերիկյան բանակցությունները:
Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ կքննարկվի նաև Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը: