Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում հրադադարին՝ առանց հակամարտության պատճառները վերացնելու. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայում հրադադարն առանց հակամարտության արմատական պատճառների վերացման սպառնում է ծանր հետևանքներով, այդ թվում՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների համար, և Մոսկվան շատ մանրամասն բացատրեց իր դիրքորոշումը Էր-Ռիադում կայացած հանդիպման ժամանակ։
Այդ մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Սակայն, ինչպես ընդգծվել է Էր Ռիադում և ավելի վաղ, հրադադարն առանց երկարաժամկետ կարգավորման ճանապարհ է դեպի հակամարտությունը վերսկսելու ավելի լուրջ հետևանքներով, ներառյալ ռուս-ամերիկյան հարաբերությունների հետևանքները: Մենք դա չենք ցանկանում»,- ասել է դիվանագետը:
Ամերիկյան կողմը դրսևորել է հնարավորինս արագ հրադադարի հասնելու ցանկություն, - նշել է Ռյաբկովը:
Փոխարտգործնախարարը կոչ է արել գտնել երկարաժամկետ լուծում, որն, իր հերթին, պետք է անպայման ներառի Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցածի հիմնական պատճառները հաղթահարելու ուղին: