Պենտագոնը կոչով և խորհրդով դիմել է Կիևին և Մոսկվային
Ուկրաինան և Ռուսաստանը պետք է կենտրոնանան խաղաղ համաձայնության հասնելու ջանքերի վրա, ոչ թե պարզեն, թե ով է մեղավոր պատերազմ սկսելու համար:
Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, հայտնում է NBC News-ը։
Հարցին, թե ինչու են որոշ մարդիկ տատանվում նշել, թե ով է պատասխանատու պատերազմը սկսելու համար, Հեգսեթը պատասխանել է. «Այստեղ կանգնել ու ասել՝ դու լավն ես, դու վատն ես, դու բռնապետ ես, դու բռնապետ չես, դու ներխուժեցիր, ես ներխուժեցի...դրանից ոչ մի օգուտ չկա: Դա անարդյունավետ է»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անտեղի չի խառնվում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև վեճերին։ Հեգսեթը նշել է, որ սա երկու կողմերին ավելի կմոտեցնի խաղաղությանը, քան երբևէ:
«Նրանք մեծ առաջընթաց են գրանցվել», - վստահեցրել է Հեգսեթը: