Սերգեյ Լավրովը մեկնել է Թուրքիա. կարող է քննարկվել նաև Հարավային Կովկասին վերաբերող հարցեր
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա։
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը թուրք գործընկերների հետ կքննարկի միջազգային իրավիճակի և երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր:
Թուրքական և ադրբեջանական մամուլը գրում է, որ քննարկվող թեմաներից կարող է լինել նաև Հարավային Կովկասը: