Թալինի ընտրություններում սեփական թեկնածու չունեմ. ՀՀԿ պատգամավոր.(տեսանյութ)
«Թալինի ընտրություններում սեփկան թեկանծու չունեմ, ժողովուրդը շատ լավ կողմնորոշվում է, թե ինչպիսի ընտրություն ինքը պետք է կատարի»,-ԱԺ-ում պատասխանելով newspress.am-ի հարցերին` նշեց Թալինի ընտրատարածքից պատգամավոր ընտրված, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը: Նա նաև ասաց, որ կինը ևս չի պատրաստվում իր թեկնածությունը առաջադրել:
Հարցին` որպես թալինցի գործող քաղաքապետին ևս մեկ հնարավորություն կտայի՞ք, նա նշեց. «Ինչու ոչ: Եթե թեկնածուներ չկան, գործող քաղաքապետն է մենակ առաջադրվելու, թող շարունակի աշխատել: Համայնքի ղեկավարի աշխատանքը շատ լուրջ դժվարություններ է իր մեջ ներկայացնում»:
Մանրամասները` տեսանյութում