Բեռլինում մեքենայի մեջ ռումբ է պայթել
Բեռլինի արևմուտքում մեքենայի մեջ ռումբ է պայթել, վարորդը զոհվել է: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:
Սարքը պայթել է մեքենայի ընթացքի ժամանակ, երբ այն գտնվել է Գերմանիայի մայրաքաղաքի Շարլոտենբուրգ շրջանում և ուղևորվում էր կենտրոն: Պայթյունի արդյունքում մեքենան օդ է բարձրացել:
Ոստիկանությունը այժմ պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: Նաև ոստիկանությունից հրաժարվել են տեղի ուենցածի վերաբերյալ մանրամասներ հայտնել, կամ էլ ասել վարորդի ով լինելը: