Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից երբեք չի հեռացել. Մանվել Բադեյան
«Կուսակցություն բացելն ու կուսակցության մեջ միավորվելը մարդկանց սուվերեն իրավունքն է»:
ԱԺ-ում անդրադառնալով Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվող կուսակցությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:
«Ավելի լավ է իրենից հարցնեք` ո՞նց է տեսնում զարգացումները և կհասնի՞ արդյոք հաջողության: Իմ գնահատականով՝ չի հասնի»,- ասաց նա:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին Բադեյանը ասաց. «Ռոբերտ Քոչարյանը մեծ հաշվով քաղաքականությունից երբեք չի էլ հեռացել: Նա ուղղակի հրապարակային ելույթներ քիչ է ունեցել, բայց երկրի նախկին նախագահը երբեք չի կարող քաղաքականությունից դուրս լինել»: