Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Բաքուն մտադիր է աստիճանաբար առաջ մղել «միջանցք՝ խաղաղության դիմաց» այսպես կոչված տրամաբանություն․ վերլուծաբան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրու է․

«Այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ», հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։

Սա այսպես ասած մի փոքր տարօրինակ հայտարարություն է: Տարօրինակ է այն պատճառով, որ դեռեւս 2024 թվականի օգոստոսին Ադրբեջանի նախագահի Օգնական Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, թե՝ որպեսզի ճանապարհների վերաբերյալ անհամաձայնությունը չխոչընդոտի խաղաղության պայմանագրի տեքստի առաջմղմանը, երկու կողմերը որոշել են ճանապարհների օրակարգը անջատել խաղաղության պայմանագրի տեքստից: Այդ պայմանավորվածությունը հաստատեց նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն:

Եթե 2024 թվականի օգոստոսին պայմանավորվել են, որ ճանապարհների ապաշրջափակման հարցը անջատվում է խաղաղության պայմանագրի տեքստից, ինչպե՞ս կարող է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը լինել 17 կետերից երկու չհամաձայնեցվածներից մեկը:

Եթե այդ թեման, այդ օրակարգը խաղաղության պայմանագրի տեքստի մաս չէ, ինչպե՞ս կարող է լինել տեքստի չհամաձայնեցված երկու կետերից մեկը:

Կնշանակի, որ, կամ Մեջլիսի փոխնախագահն է ինչ որ բան խառնում, կամ Ադրբեջանը խախտում է 2024 թվականի օգոստոսին բարձրաձայնված պայմանավորվածությունն ու «միջանցք» կոչվածի հարցը բերում է խաղաղության պայմանագրի տեքստ:

Կարող է լինել մի երրորդ տարբերակ էլ: Մասնավորապես, օգոստոսին արված հայտարարությունը եղել է այսպես ասած տեղեկատվական տակտիկա, ինչ-ինչ նկատառումներով բարձրաձայնված մի հանգամանք, որը գործնական հարթությունում կապ չի ունեցել իրականության հետ:

Բոլոր դեպքերում, սպասենք արձագանքների, հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված հայտարարությունը Բաքվից, հատկապես Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից երկու օր անց:

Եթե Ադրբեջանի փոխնախագահի հայտարարությունը պարզապես այսպես ասած վրիպում չէ, ապա դա կարող է նշանակել, որ Բաքուն մտադիր է աստիճանաբար առաջ մղել «միջանցք՝ խաղաղության դիմաց» այսպես կոչված տրամաբանություն:

Ինչպես 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո փորձեցին առաջ բերել «տարածքներ խաղաղության դիմաց» տրամաբանությունը: