Կատուն աննկատ բարձրացել է բեռնատար նավի բեռնարկղ և 4 շաբաթ լողալով՝ անցել Ատլանտյան օվկիանոսը (լուսանկարներ)
Կատուն բարձրացել է բեռնատար նավի բեռնարկղ, 4 շաբաթում լողալով անցել Ատլանտյան օվկիանոսը և հայտնվել Կարիբյան ծովում։ Այս մասին գրում է SHOT տելեգամյան ալիքը։
Անհավանական պատմություն. կենդանին հազարավոր կիլոմետրեր է անցել Հյուսիսային Բրաբանտից (Նիդեռլանդներ) մինչև Վենեսուելայի ափերի մոտ գտնվող Կուրակաո կղզի:
Իր կամքից անկախ «ճանապարհորդը» մի ամբողջ ամիս է անցկացրել մթության մեջ՝ առանց ուտելիքի ու ցերեկային լույսի, բայց կարողացել է ողջ մնալ։ AMC Cargo տրանսպորտային ընկերության աշխատակիցները, ովքեր բեռը դիմավորել են վերջնական վայրում, չափազանց զարմացել են, երբ բացել են տարաներից մեկը և ներսում հայտնաբերել սև ու սպիտակ կատու։
Վախեցած և ուժասպառ կենդանին չի ցանկացել որևէ մեկը մոտենալ իրեն, դեպքի վայր են հրավիրվել մասնագետներ և անասնաբույժներ. ի վերջո նրանց հաջողվել է բռնել խեղճին` ուտելիքով վանդակի մեջ գցելով։
Թե ինչպես է կատվին հաջողվել մտնել փակ տարայի մեջ և ում է պատկանում, հայտնի չէ։ Այժմ «զբոսաշրջիկի» ինքնազգացողությունը լավ է և կամավորների հսկողության ներքո վերականգնում է ուժերը։