Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում է
Մամուլ

Օլիգարխիա, «ջաններդ յուղեք», ՔՊ-ն դրամահավաք է սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյումրու և Փարաքարի ընտրություններից առաջ ՔՊ-ն կրկին օլիգարխներին քերելու գործին է անցել։ Պաշտոնապես երեկ հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսում է դրամահավաք-արշավ՝ Գյումրու և Փարաքարի ավագանու ընտրությունների քարոզարշավները և կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: Նվիրատվության և անդամավճարների հանրագումարը մեկ ֆիզիկական անձի կողմից 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել 2 միլիոն 500 հազար դրամը: Իրավաբանական անձինք նվիրատվություն կատարել չեն կարող: Համեմատության համար նշենք, որ «Ելք» դաշինքի համահիմնադիր, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի դրամահավաք-երեկոյի ժամանակ հավաքել էր շատ չնչին գումար, իսկ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Երեւանի քաղաքապետի վերջին ընտրություններին  987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքել 506 մլն 532 հազար ՀՀ դրամ: Ինչպե՞ս եղավ, որ Փաշինյանի գլխավորած «Ելքի» դեպքում այդքան քիչ գումար հավաքվեց, իսկ ՔՊ-ի դեպքում` ահռելի թվեր։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է.

«Դրամահավաքի միտքն էր՝ համախմբել մեր այն համախոհներին, ովքեր պատրաստ էին մեր գործունեության համար սեփական կամքով գումար վճարել։ Նույնն անում էր նաև «Ելք» դաշինքը։ 5 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամ նվիրատվություն էին անում՝ առանց որևէ շահի, առանց սպառնալիքի ազդեցության։ Այն, ինչ անում է «Քաղպայմանագիրը», շատ տարբերվում է այդ դրամահավաքներից։ ՔՊ-ի դրամահավաքներին ներդրում են ունենում խոշոր գործարարներ, ովքեր ինչ-որ կերպ կապված են պետության հետ․ տենդերներ, շինթույլտվություններ, հարկային որոշակի խնդիրներ և այլն։ ՔՊ-ի քաղաքային ընտրությունների դրամահավաքից պարզ դարձավ, որ այդ գումարների զգալի մասը օրենքին համապատասխանեցնելու համար տրոհվել էին տվյալ կազմակերպության աշխատակիցների միջև»։ Խաժակյանը նկատի ուներ այն սկանդալը, որը ծագեց նախորդ ընտրություններից առաջ, երբ պարզվեց, որ անհայտ անձանց տված փողերը մուտքագրել են ՔՊ անդամների անունից` օրինականացրել են անօրինական ստացած գումարները:

Խաժակյանը վստահ է՝ ՔՊ-ն նույնն անելու է այս դրամահավաքի ժամանակ` գործարարներին հորդորելու է գումարներն այսկերպ փոխանցել։ «Ընդդիմադիր ՔՊ-ն նման բան անել չէր կարող, որևէ մեկը նման գումար չէր հանգանակի։ Սա միայն հնարավոր է իշխանություն ունեցող ՔՊ-ի պարագայում, որն իր վարչական լծակները կարող է կիրառել տվյալ բիզնեսմենների վրա»,- ընդգծեց նա։ Կա՞ այս ամենի մեջ կոռուպցիա։ Խաժակյանի խոսքով՝ դասական իմաստով գոյություն ունի «քաղաքական կոռուպցիա» հասկացությունը։ «Դա այն է, երբ ուղղակի կամ անուղղակի քո քաղաքական գործունեության համար գումար ես վերցնում տարբեր բիզնեսմեններից՝ հետագայում իրենց ավելի բարեհաճ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Սա դասական, քաղաքական կոռուպցիա է»,- նշեց նա։

ՀՀԿ-ական պատգամավորից ՔՊ-ի սրտի օլիգարխ դարձած Լֆիկ Սամոյին՝ Սամվել Ալեքսանյանին, Փաշինյանը ժամանակին քննադատում էր, իսկ այսօր Ալեքսանյանը դարձել է ՔՊ-ի աջակիցն ու ֆինանսավորողը, եւ ոչ միայն նա։ «Բիզնեսմեններից նման գումարներ ստանալը խոսում է այն մասին, որ այս կամ այն պահին տվյալ բիզնեսմենը պետությունից ստանալու է որոշակի առավելություն։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չէր կարող ներազդել տվյալ գործարարների վրա։ Դա հնարավոր է միայն իշխանական լծակներ ունենալու դեպքում։ Ես շատ հեռու եմ այն մտքից, որ Երևանի ընտրությունների պարագայում այդ հանգանակության գումարը մեկ միլիոն դոլարը գերազանցեց, դա կարող էր լինել առանց փափուկ հարկադրանքի»,- ասաց Խաժակյանը։

Դատելով երկրում տիրող ընդհանուր մթնոլորտից՝ ի՞նչ արդյունքներ կգրանցի ՔՊ-ն Գյումրու և Փարաքարի ընտրություններում։ «Ես կարծում եմ, որ ՔՊ-ի գործերը լավ չեն։ Հույս ունեմ, որ այնպես, ինչպես տեղի ունեցավ Երեւանում եւ Վանաձորում, այդպես էլ տեղի կունենա Գյումրիում` իշխանությունները կպարտվեն։ Իհարկե, նրանք ունակ են մանդատագողության, հետոն ցույց կտա ընտրությունների արդյունքներով»,- նշեց Դավիթ Խաժակյանը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում