Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ շտաբի պետին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ պաշտոնանկ է արել Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին։
Սպիտակ տան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան երկրին ավելի քան 40 տարվա ծառայության համար, այդ թվում՝ այս պաշտոնում։
Նա Բրաունին անվանել է ջենթլմեն և ականավոր առաջնորդ: Բացի այդ, ամերիկացի առաջնորդը գեներալին և նրա ընտանիքին մաղթել է մեծ ապագա:
Նա նաև ասել է, որ այդ պաշտոնում առաջադրում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Դեն Ռազին Քեյնի թեկնածությունը։ Այժմ նրա թեկնածությունը պետք է հաստատի Սենատը։