ԱՄՆ-ն արտաքսվող միգրանտներին տեղակայելու է ռազմաբազաներում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագիր է մշակում միգրանտներին ԱՄՆ-ի ռազմաբազաներում տեղավորելու համար։
Այս մասին գրում է The New York Times-ը։
Ռազմական օբյեկտների հիման վրա կստեղծվեն արտաքսման կենտրոններ:
Առաջին նման բազան կլինի Տեխասի Ֆորտ Բլիսը, որտեղ կտեղակայվեն մոտ տասը հազար միգրանտներ։ Նրանք այնտեղ կսպասեն ԱՄՆ-ից արտաքսմանը։
Ֆորտ Բլիս բազան կդառնա օրինակ այլ ռազմական օբյեկտների համար։ Հիշեցնենք, որ Թրամփը բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին։