Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական աշխատակցի
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից հեռացնել 5400 քաղաքացիական աշխատակցի, ովքեր փորձաշրջան են անցնում։
Այս մասին ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։
«Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջան անցնող աշխատակիցների կազմը»,- նշված է փաստաթղթում։
«Մենք ակնկալում ենք, որ փորձաշրջան անցնող մոտավորապես 5400 քաղաքացիական աշխատակիցներ կազատվեն հաջորդ շաբաթվանից: Այնուհետև մենք կդադարեցնենք աշխատանքի ընդունումը, մինչ կանցկացնենք մեր անձնակազմի կարիքների հետագա վերանայումը», - ասվում է հայտարարության մեջ:
Ըստ The Washington Post-ի՝ պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատողների թիվը կազմում է մոտ 900,000 մարդ: