Ռյաբկովը խոսել է Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասին
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են, սակայն դա ինտենսիվ աշխատանք է պահանջում:
Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Հանդիպմանը պետք է նախորդի ամենաինտենսիվ նախապատրաստական աշխատանքը: Փաստորեն, այն արդեն սկսվել է: Եվ Էր Ռիադում բանակցությունները կարևոր են, այս աշխատանքի համար: Քննարկման հարցերը նույնն են լինելու: Եթե դրանք ընդհանուր ձևակերպենք, ապա հարցը վերաբերում է մեր երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը, վտանգավոր իրավիճակները լուծելու ուղիներ գտնելուն, որոնց թվում է նաև Ուկրաինան»,- ասել է Ռյաբկովը:
Միաժամանակ Ռյաբկովը նշել է, որ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դեռ վաղ փուլում են։