Պուտինն ու Զելենսկին պետք է հանդիպեն. Թրամփ
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին պետք է հանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը։ Այս կարծիքին է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ նախագահ Պուտինն ու Նախագահ Զելենսկին պետք է հանդիպեն», - ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին:
Նա ևս մեկ անգամ վստահեցրել է, որ կողմ է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցմանը, այդ թվում՝ հումանիտար նկատառումներով։
Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի՝ փետրվարի 25-ին, Սաուդյան Արաբիայում կկայանա ամերիկա-ռուսական բանակցությունների նոր փուլը։