Կիևը հարձակման է ենթարկվել անօդաչուներով
Ուկրաինայի Կիևի մարզի Բորիսպիլի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մարդ է զոհվել:
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով շրջանային պետական վարչակազմի հայտարարությունը։
Կիևի Սոլոմենսկի թաղամասում նույնպես խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել, հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Սոլոմենսկի թաղամասում, որտեղ ընկել են անօդաչու թռչող սարքի բեկորները, հրդեհ է բռնկվել մասնավոր շենքի տարածքում։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները»,- հավելել է նա։