ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի պատանդ Շիրի Բիբասի մարմինը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին է հանձնել իսրայելցի պատանդ Շիրի Բիբասի մարմինը։
Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Աճյունների տեղափոխման հարցով զբաղվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ «Իզեդին ալ-Քասամ» խմբավորումը:
Դիակի տեղափոխման մասին հայտնել է նաեւ Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: