Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ագարակում և Մեղրիում իրականացվել է սեյսմիկ ռիսկի գնահատում․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է եղել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Ռազմավարությունը սահմանված է 46 միջոցառումից: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացվել են ազգային մակարդակում ԱՌԿ օրենսդրության բարելավման, աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման համակարգի ձևավորման, հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացների շրջանակի զարգացման, քաղաքաշինության ոլորտում ԱՌԿ պահանջների ներառման, Կլիմայի փոփոխության հարմարվողականության և կենսաբանական վտանգների ուղղությամբ տեղական մակարդակում ԱՌԿ գործընթացների արդյունավետության բարձրացման աշխատանքներ: Համայնքներում, կրթօջախներում և առողջապահական հաստատություններում իրականացվել են ԱՌԿ պլանների ներդրման և կարողությունների մեծացման, զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերում ԱՌԿ բաղադրիչների ներառման աշխատանքներ:

ԱՌԿ տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավման ուղղությամբ իրականացվել են կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունների զարգացման, սելավային ռիսկերի կառավարման կարողությունների հզորացման, աշխարհագրական տեղեկատվական համակարգի հենքի վրա քաղաքների աղետներին դիմակայելու մակարդակի բարձրացման աշխատանքներ: ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում ներդրվել են նոր մասնագիտություններ (կրթական ծրագրեր): Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերում իրականացվել է սեյսմիկ ռիսկի գնահատում:

Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողությունների շրջանակում Երևան քաղաքում և յուրաքանչյուր մարզում ստեղծվել է առնվազն մեկ փրկարար-կամավորական ջոկատ: 2024 թ․ ընթացքում ՀՀ մարզերում մեկնարկել է 9 կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատի գործունեություն։ Նախկինում նման հենակետեր լիարժեքությամբ չեն գործել։

Անվտանգության մշակույթի ամրապնդման ուղղությամբ իրականացվել է ԱՌԿ ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացում` ուսումնական ծրագրերում ԱՌԿ կրթական բաղադրիչի ներդրմամբ:

2024թ․ առանցքային ձեռքբերումների շարքում ընդգծվել է ինստիտուցիոնալ մեխանիզմների սահմանումը, իրազեկվածության բարձրացումն ու նյութատեխնիկական հագեցվածությունը:

Ամփոփ ներկայացվել է նաև տեղեկատվություն` Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է, որ ըստ  նոր փորձի, նախատեսվում են հետևյալ աշխատանքները՝  համայնքային փրկարար-կամավորական ջոկատների ավելացում և կարողությունների զարգացում, ԱՌԿ ոլորտում միջգերատեսչական համագործակցության և ճգնաժամային հաղորդակցության գործընթացների բարելավում, Փրկարար ծառայության կարողությունների, այդ թվում՝ կրթական, շարունակական կատարելագործում, նյութատեխնիկական բազայի զարգացում, վաղ ազդարարման համակարգի արդիականացում և կատարելագործում, հիդրոօդերևութաբանական  համակարգի զարգացում, գետերի հուների լայնացում, պարբերաբար աղբից և ջրաբերուկներից մաքրում, հենապատերի և ափապաշտպան կառույցների վերականգնում և կառուցում, աղետների ռիսկի ինդեքսավորման համակարգի զարգացում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է համայնքներում աղետների դեմ պայքարի ուղղությամբ կարողությունների զարգացումը, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման գործող պլանների աուդիտի իրականացումը՝ դրանք համադրելով աղետի դեպքում փաստացի իրականացված գործողությունների հետ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա արդյունքում պետք է վեր հանվեն արդեն իսկ մշակված պլաններում առկա բացերն ու դրանցում իրականացնել համապատասխան փոփոխություններ: Աղետների կառավարման համատեքստում վարչապետն ընդգծել է նաև վաղ ազդարարման ստանդարտների սահմանման, առկա ենթակառուցվածքների քարտեզագրման անհրաժեշտությունը: