Ռուսաստանում արգելափակվել են տրանսգենդերների հիմնադրամի հաշիվները
Սեռային շեղումներ ունեցող մարդկանց և նրանց հարազատներին օգնող «Տրանսգենդեր» հիմնադրամի հաշիվները Ռուսաստանում արգելափակվել են հարկայինի կողմից՝ հայտարարագիր չներկայացնելու պատճառով։
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով BIR-Analytics ծառայության տեղեկատվությանը։
Ինչպես նշում է գործակալությունը, հիմնադրամի հաշիվներն արգելափակվել են հարկ վճարող կազմակերպության կողմից հարկային հայտարարագիր ներկայացնելու համար սահմանված ժամկետից 20-օրյա ժամկետում հարկային մարմնին չներկայացնելու համար: