Բաքվում հանդիպել են Ալիևն ու Թուրքիայի նախկին ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ, խորհրդարանի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական, բարեկամական հարաբերությունների և ռազմավարական դաշինքի հաջող զարգացումը, նշվել է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը։
Հանդիպման ավարտին Հուլուսի Աքարը Ալիևին հուշանվեր է հանձնել։