Իրանը միջուկային զենք չի ունենա Թրամփի օրոք. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։
Այս մասին Ռուբիոն ասել է լրագրող Քեթրին Հերիջին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ այստեղ ոչ մի կասկած չպետք է լինի, Իրանը միջուկային զենք չի ունենա Թրամփի օրոք»,- ասել է Ռուբիոն:
Հավելենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ ամեն ինչ կանի, որպեսզի Իրանը չունենա միջուկային զենք: